Ռադիոակտիվություն: Գաղափար ատոմային էներգիայի մասին:

Մեծ կարգաթիվ ունեցող միջուկները, որոնք կոչվում են ծանր միջուկներ, անկայուն են: Դրանք ժամանակի ընթացքում ինքնակամ փոխակերպվում են ավելի փոքր կարգաթիվ ունեցող միջուկների, միաժամանակ անջատելով էներգիա:

Այդ երևույթը հայտնագործել է Անրի Բեկերելը 1896թ-ին, ուրանի աղերի վրա Արևի ճառագայթների ազդեցությունը հետազոտելիս:
Հետագայում Մարիա և Պիեռ Կյուրի ամուսինները հայտնաբերեցին ճառագայթող այլ նյութեր ևս. թորիում` Th, պոլոնիում` Po, ռադիում` Ra և այլն:
Ծանր միջուկների ինքնակամ ճառագայթման այդ երևույթը նրանք անվանեցին բնական ռադիոակտիվություն:Ռադիոակտիվ նյութերի արձակած ճառագայթման ֆիզիկական բնույթը պարզելու նպատակով Էռնեստ Ռեզերֆորդը դրանք անցկացրեց ուժեղ էլեկտրական /մագնիսական դաշտով, որտեղ ճառագայթումը բաժանվեց երեք մասի. մի մասը շեղվեց դեպի ձախ, մյուսը դեպի աջ, իսկ երրորդն ընդհանրապես չշեղվեց։ Դա նշանակում էր, որ ծանր միջուկների փոխակերպումների հետևանքով ի հայտ են գալիս երեք տիպի ճառագայթումներ, որոնք անվանեցին α ,β և γ ճառագայթումներ:

Ուսումնասիրելով շեղված փնջերը, նրանց շեղման չափն ու ուղղությունը, Ռեզերֆորդը պարզեց.