Անհատական հետազոտական աշխատանք

Մթնոլորտի շերտերը

Կազմվածքը

Ջերմաստիճանի նվազման տիրույթը՝ 0-ից մինչև 8-10 կմ բարձրությամբ ընկած շերտը անվանում են , իսկ 12-18 կմ ընկած շերտը անվանում են ։ Այստեղից սկսած ջերմաստիճանը սկսում է աճել։ Բանն այն է, որ 18 կմ-ից բարձր՝ Երկրի մակերևույթի ազդեցությունը, որպես ջերմության աղբյուր, արդեն աննշան է։ Ավելի զգալի է դառնում այն, որ օդն անմիջականորեն կլանում է Արեգակի ճառագայթները։ Այս նոր շերտի՝ ստրատոսֆերայի ստորին սահմանին ավելի քիչ է հասնում Արեգակի ճառագայթումից կլանվող ջերմացնող էներգիան, քանի որ մինչ այդ կլանվում է վերին շերտերի կողմից։ Ստացվում է, որ ջերմության աղբյուրն այս անգամ վերևում է։ Չնայած օդի ծայրահեղ ՝ ստրատոսֆերայում երբեմն հանդիպում են, այսպես կոչված սադափե ամպեր, որոնք գունեղ են՝ մանր սառցաբյուրեղների միջով անցնող ու ցրվող լույսի շնորհիվ։ Հասնելով 18 կմ-ին՝ աստիճանաբար զգալի է դառնում երկրային կյանքի համար ամենակարևոր, պաշտպանիչ շերտերից մեկը՝ օզոնային շերտը։ Ավելի վեր՝ 25 կմ-ի վրա օզոնի խտությունը հասնում է իր առավելագույն արժեքին։ Իսկ 10 կմ-ի վրա օդն այնքան նոսր է, որ թթվածնի ատոմներն ու մոլեկուլները շատ հազվադեպ են հանդիպում միմյանց։ Մյուս կողմից այստեղ հասնող ուժեղ ուլտրամանուշակագույն ճառագայթումը քայքայում է թթվածնի մոլեկուլների մեծ մասը, արդյունքում օզոնի նշույլներն անհետանում են։ 55 կմ-ի վրա ջերմաստիճանը հասնում է 0 °C։ Այստեղ ավարտվում է ստրատոսֆերան և սկսվում է մեզոսֆերան՝ միջնոլորտը։ Ջերմաստիճանը կրկին սկսում է ընկնել, քանի որ նվազում է օդի խտությունը, ուստի և արգեկնային ճառագայթումից կլանվող և օդը տաքացնող էներգիան։ 80 կմ-ի վրա ջերմաստիճանը դառնում է –80 °C, սա արդեն մեզոպաուզան է։ Այստեղ հանդիպում են նոսր, թելիկավոր ամպեր։ Ենթադրվում են, որ ի տարբերություն ջրի մանրագույն կաթիլներից կազմված սովորական ամպերի՝ սրանք բաղկացած են ջրի սառցաբյուրեղներով պատված փոշու յուրահատուկ մասնիկներից, որոնց ծագումը, գուցե կապված է հրաբխային կամ արտադրական արտանետումների, ինչպես նաև տիեզերքից եկող փոքր մարմինների՝ երկնաքարերի հետ։ Այստեղից ջերմաստիճանը նորից սկսում է աճել։ Նշանակում է՝ մտնում ենք հաջորդ շերտը, որն անվանում են թերմոսֆերա կամ իոնոսֆերա ։ 150 կմ-ից սկսած հանդիպում ենք արբանյակների։ Իոնոլորտը ձգցում է մինչև 800 կմ։ Դրանից վեր էկզոսֆերան է։ Միջավայրի ծայրահեղ նոսրության պայմաններում առավել արագ ու վեր թռչեղ մասնիկները, առանց այլ մասնիկների հետ բախվելու, կարող են ավելի մեծ բարձրությունների հասնել, քան դանադաղ մասնիկները։ Այդ պատճառով էկզոսֆերա են թափանցում միայն մթնոլորտի ամենաթեթև ու ամենաարագ մասնիկները՝ հիմնականում ջրածնի ատոմները։ 1000 կմ-ի վրա էկզոսֆերայի և միջմոլորակային տարածության տարբերությունը դառնում է աննշմարելի։ Երկրային պայմանների համեմատ այնտեղ գրեթե դատարկություն է՝

Գործնական աշխատանք

1.Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ:

Զբաղեցնում է մոտ 29 հազ. կմ2 մակերես:
Գտնվում է Խաղաղօվկիանոսյան գեոսինկլինալային գոտում:
Սև ծովի հարավային ափին զուգահեռ տարածվում են Արևելապոնտական լեռները:
Լեռնաշխարհից արևմուտք տարածվում է Իրանական բարձրավանդակը:
2.Տրվածներից ո՞րն է Հայկական լեռնաշխարհի ծալքաբեկորավոր լեռներից:

Թոնդրակ
Հայկական պար
Վարդենիսի
Բյուրակն
3.Տրվածներից ո՞րն է Հայկական լեռնաշխարհի գործող հրաբուխներից:

Սիփան
Նեմրութ
Արագած
Մասիս
4.Հայկական  լեռնաշխարհի  դիրքը  շրջապատում  գտնվող  խոշոր  աշխարհագրական օբյեկտների նկատմամբ  կոչվում է .

համաաշխարհագրական  դիրք
միկրոաշխարհագրական  դիրք
տնտեսաաշխարհագրական  դիրք
քաղաքաաշխարհագրական  դիրք
5.Ո՞ր լիճն ունի սառցադաշտային ծագում:

Սևանա
Քարի
Վանա
Արփի
6. Տրված երկրներից որի՞ հետ է սահմանակցում Հայաստանի Հանրապետությունը

Իրաք
Սիրիա
Իրան
Ռուսաստանի Դաշնություն
7. Հայկական  լեռնաշխարհի  կլիմայի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ:

Հայկական  լեռնաշխարհ  են  թափանցում  արևմուտքից  բարեխառն  օդային  զանգվածները:
Տարվա ընթացքում ամենաքիչ ամպամած օրերը լինում են Իջևանում:
Տարվա ընթացքում տեղումների նվազագույն քանակը լինում է գարնան ամիսներին:
Ձմռան  ամիսներին  լեռնաշխարհ  են  թափանցում  արևադարձային  օդային  զանգվածները:

8.Ո՞ր  ծովի ավազանին են պատկանում Արաքս և Կուր գետերը:


                                                                                          Պատասխան——————————————————

9.<<Գետ- ակունք >> զույգերից  ընտրել  սխալը:

Արևմտյան  Եփրատ  — Ծաղկավետ  լեռներ
Արաքս- Բյուրակն  լեռնազանգված
Արածանի – Ծաղկանց  լեռներ
Սիգրիս – Վասպուրականի  լեռներ
10․ Որ   շարքում  են  տրված  հրաբխային  ծագում  ունեցող   լեռնագագաթները

Մարութա,  Ջիլո,  Կապուտջուղ                             3. Սիփան,  Ծղուկ,  Սրմանց
Առնոս,  Ավրին,  Արսիան                                          4. Գոմշասար,  Թեծ  լեռ,  Սուկավետ
11.  Հայկական  հրաբխային  բարձրավանդակի  կենտրոնական  մասի  մեջ  չի  մտնում.

1.Կարսի   սարահարթը                 2.  Սյունիքի   բարձրավանդակը

3.Գեղամա  լեռնավահանը             4.Արարատ   լեռնազանգվածը

12․ Գրել  հայկական    լեռնաշխարհի  բնական   պայմանների   գլխավոր   առանձնահատկությունները:

………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………

13.Գրել  ՀՀ  մարզերն  իրենց  մարզկենտրոններով Արարատի մարզ-Արտաշատ, Արագածոտն-Աշտարակ, Արմավիր-Արմավիր, Գեղարքունիք-Գավառ,Արմավիր-,Կոտայք-Հրազդան, Շիրակ-Գյումրի, Լոռի-վանաձոր,Սյունիք-կապան,Տավուշ-Իջեվան, Վայոց ձոր-Եղեգնաձոր։

14․ Թվարկե՜ք օգտակար հանածոների նշանավոր հանքավայրերն ու գլխավոր հանքատեսակները ․

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

15․ Թվարկել և գնահատել Հայաստանի Հանրապետության տնտեսաաշխարհագարական դիրքի և քաղաքաաշխարհագրական դիրքի մեզ համար նպաստավոր և ոչ նպաստավոր հանկանիշները։

………………………………………………………………………………………………………………………………………………………,