Ղափամա

Ղափաման հայկական ավանդական կերակուր է, որը հիմնականում պատրաստում են տոն օրերին օրինակ’ նախկինում ղափաման պատրաստում էին հարսանիքին։ Ուտեստի կարևոր պայման է օգտագործել մաքուր յուղ կամ կարագ ըստ ընտանիքի անդամների քանակի դդումի չափը պետք է փոխել 6-8 հոգու համար վերցնել միջին չափի դդում 2-3կգ։
Բաղադրիչները
Մեկ միջին դդում
Մեկ բաժակ բրինձ (200գ)
Մեկ բաժակ տարբեր տեսակի չրեր (ծիրանի սալորի հոնի խաղողի և այլ տեսակի չրեր)
100գ յուղ
Դարչին
Բահար
Աղ
200գ մեղր
100գ ընկույզ
Ընդացքը
Նախապես Լվացած դդումի վերին հատվածի շերտը կտրել ,որպես կափարիչ զգուշությամբ մաքրել դդումի միջուկը։ Կտրատել չրերը ընկույզը ավելացնել տաք յուղի մեջ ավելացնել լվացած բրինձը մեղրը ավելացնելուց հետո ավելացնել ջուր , որ ծածկի զանգվածը կափարիչով ծածկել միջև ջուրը կքաշվի բրնձի մեջ։ Տեղաորել նախապես տաքացրած ջեռոցում (220c)
Եփել այնքան մինչև դդումը կփապկի

Դասական հացի բաղադրություն

Մեկ կգ ալյուր ավելացնում ենք 15գ աղ 100-150գրամ գոլ ջուր 35-37 աստիճան, 15գ շաքարավազ,15գ ձիթայուղ։ Ավելացնում ենք չոր խմորիչ 20գ, դնում ենք 2 ժամ հանգստանալու։ Հացը թխում ենք նախապես լավ տաքացված (220 աստիճան) ջեռոցում թողնում ենք եփվի 30րոպե ստուգելուց հետո ստուգելուց հետո եթե կարիք կա թողնում ենք ևս 7-8րոպե։

Բանջարեղենի մարինացում կամ աղով մշակում

Կովկասյան ազգերը հաճախ մարինացում են սնունդը ձմռան ընդառաջ։ Մթերքների ցանկում որոնց ենթարկում են աղային մշակման տեղ են գտնում միս ճարպ հավի կրծքամիս տարատեսակ բանջարեղեններ և կաթնամթերքը։
Ավանդական ընտանիքներում ընդունված է աշնան կեսերից աղի և ջրի համադրմամբ պատրաստել և մառաններում ունենալ ձմռան համար նախատեսված խառը բանջարեղենների թթու։ Դասական պատրաստում են տասը լիտր ծորակի ջրին ավելացնում են կես կիլո քարախ։
Բանջարեղենի մարինացում
Մարինացված բանջարեղենները ընդունված են Սլովակիան երկրներում մարինատը թթվից տարբերվում է իր համային և պահպանման ձևով։ Մարինատը պատրաստելուց պարտադիր է օգտագործել շալստ տեսակի սոխ, սխտոր, բահարի գնդիկներ (անուշաբույր պղպեղ), սև պղպեղի սերմեր շաքարավազ, Չիլի պղպեղ, էսենցիա 9-12% ի տարբերություն թթվի մարինացում են տաք եռման ջրով պահպանման ձևը ցանկալի է մարինատը ստերելիզացնել։