Մեր գյուղը

Մեր գյուղը Ղուկասավանն է։ Գտնվում է Արարատի մարզում, գյուղը Երևանին շատ մոտիկ է, ես ապրում եմ այդ գյուղում: Մեր գյուղը հին անունը եղել է Քյոլարա կամ Կալալի Պապիկս տեղափոխվել է այս գյուղը Հոկտեմբերյանից, կառուցել է մեր տունը, այգի է ստեղծել: Գյուղը հին պատմություն ունի, հիմնադրվել է 17-րդ դարում։ Գյուղի բնակիչների մեծ մասի պապերը գաղթել են Պարսկաստանից և Արևմտյան Հայաստանից։ Գյուղում մեզ հետ կողք կողքի ապրում են եզդիները։ Մեր գյուղում է ծնվել անվանի հեղափոխական Ղուկաս Ղուկասյանը, և հենց նրա անունով գյուղը վերանվանվել է Ղուկասավան։Մեր գյուղի մարդիկ զբաղվում են ջերմոցային աշխատանքով, մեր փողոցում ջերմոցներ շատ կան և մեր փողոցն էլ անվանում են ջերմոցների փողոց։ Մենք էլ ունենք ջերմոց, այնտեղ աճեցնում ենք լոլիկ տարվա բոլոր եղանակներին: Ջերմոցում աշխատում են հայրիկը պապիկը և մայրիկը։Մեր գյուղում այդքան շատ չեն պատմական վայրերը, հուշարձանները, գյուղի կենտրոնում գտնվում է 19-րդ դարի ավերված եկեղեցին` Սուրբ Աստվածածինը, և Ղուկաս Ղուկասյանի հուշարձանը։ Մեր գյուղում գործում է դպրոց, մանկապարտեզ: