Ապրիլյոթյան խորհուրդ

Թո՛ղ աստվածային օրհնությունը հարատև լինի հայ ընտանիքներում, և թո՛ղ Աստված Իր Ամենակարող Աջի հովանու ներքո պահի բոլոր մայրերին և զավակներին:

Ապրիլի 7-ը նաև մայրության և գեղեցկության օրն է, այդ օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրահանգով հռչակվել է որպես մայրության օրհնության օր: Ապրիլի 7-ին եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում:

Ավետումն Սբ Աստվածածնի

Հայ Առաքելական եկեղեցում Ավետման տոնը անշարժ տոն է: Ավետել նշանակում է բարի լուր հաղորդել: Մի ավետիս, որ ստացավ Սուրբ կույս Մարիամը: «Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ՝ Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր: Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է… Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի: … Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»: (Ղուկ. Ա 26:33):
Հրեշտակապետի ավետիսն անակնկալ էր Մարիամի համար, քանի որ նա դեռ տղամարդ չէր ճանաչել: Սակայն, իմանալով իրողությունն, ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը…» (Ղուկ. Ա:38): Սա է Ավետման այն պատմությունը, որ փոխանցել է մեզ Սուրբ Գիրքը:

Հայոց լեզու

Նախադասություններում սխալ գործածված բառեր և արտահայտություններ կան, գտի՛ր և ուղղի՛ր:

Այդ հավաքին մասնակցեց նրանց առաջնորդը:
Սպիտակ զգեստը քեզ շատ է սազում:
Ոսկեծամ մազերով մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի:
Մոտենում է աղջկան և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին, քնել է:
Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկա։
Այլևս առավոտներն չէին երգում:
Գառնուկները հոտոտում էին հողը: 

. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված բառերի հականիշները: 

Փարիզում անցորդներից մեկ սաստիկ (մեղմ) անձրևի տակ ընկավ: թրչվել (չորանալ) պաշտպանվելու համար թևի տակի նկարը բարձացնում (իջեցնել) գլխի վրա ու վազեց: խախուտ (հաստատ) աշխարհում դեռևս (արդեն) ոչ ոք անձրևից այդպիսի (թանկանոց) «անձրևանոցով» չէր պաշտպանվել(հարձակվել):
Տեսնելով անցորդի գլուխը պաշտպանող նկարը`դեպքի կամավոր վկան`ոստիկանը, զարմանքից խոսում էր (լռել): Նա ճանաչեց Գյուստավ Կուրբեի նշանակալի (աննշան) «Քնած շիկահեր կինը» կտավը: Թանգարանից հափշտակված այդ նկարի վերատպված օրինակները հենց այդ օրը ցրեցին (հավաքվել) ոստիկաններին: Նկարը յոթ հարյուրից ութ հարյուր դոլար էր գնահատված: Ոստիկանը մարդուն հետեվեց (առաջնորդել) մինչև նրա բնակարանը, որտեղ գտավ (կորչել) տարբեր(նույն) ժամանակներում տարբեր (նույն) տեղերից գողացված նկարների ամբողջ պատկերասրահ:
-Ավելի լավ (վատ) էր մինչև ոսկորներս թրչվել էր (չորանալ),- տխրությամբ (ուրախություն) ասաց գողը, երբ նրան ձեռբակալեցին (բաց թողնել): 

Հոմանիշների հինգ զույգ առանձնացրու:
Չար, վտիտ, վճիտ, չոր, բարի, բծավոր, գերազանց, անարի, մեղավոր, նիհար, ականավոր, երկչոտ, ձևավոր, հռչակավոր, գթառատ, ականակիտ, ջերմեռանդ:

Բայ կոչվում են բառերը որոնք ցույց են տալիս գործողություն,

Հետևյալ բառերից սոսկական` ան, են, ն, չ ածանցների օգնությամբ կազմիր ածանցավոր բայեր:
Ծեր-ծերանալ
հարց-հարցնել
կիպ-կպչել
մահ-մահանալ
գեղեցիկ-գեղեցկանալ
վախ-վախենալ
մոտ-մոտենալ
բազում-բազմանալ
կանգ-կանգնել
կույր-կույրանալ
ոչինչ-ոչնչանալ
ուրախ-ուրախանալ
առաջ-առաջանալ

Տրված բայերը ածանցման միջոցով դարձնել բազմապատկական, ( ատ, ոտ կոտ, տ)
Մրել
պատռել
ցատկել
կտրել
նստել
պոկել
կոտրել
թռչել
խոցել
մորթել
գրել

Տրված բայերը ածանցման միջոցով դարձնել պատճառական,(ացն, եցն, ցն)
Պայթել
նստել
խմել
խոսել
հիշել
հագնել
իջնել
քնել
մեծանալ
փախչել
դողալ
խաղալ
վախենալ
թռչել
ծիծաղել
փայլել
առաջանալ
կարմրել
կատաղել

Հետևյալ բայերի հետ  համապատասխան հոլովներով գոյականներ գործածեցեք:
Ընդառաջել
հանդիպել
զգուշանալ
կարոտել
զրկվել
ուշանալ
դիմել
խուսափել

Բայեր

Բայ կոչվում են բառերը որոնք ցույց են տալիս գործողություն,

Շարժում եղերություն, պատասխանում են ինչ է անում, ինչ է լինում, ինչ է արել, ինչ է անելու, ինչ կանի, ինչ կլինի, և այլ հարցերի։Բայերը ըստ կազմություն լինում են

Սոսկածանցաոր,պատճառական, բազմապատկական, և կրաորական։ Սոսկածանցաոր բայեր կազմող ածանցները կոչվում են սոսկական ածանցներ դրանք են ան, են,և ն փակչել,թռչել,առաչել։Պատճառական բայերը կազմում են պաճառական ացանցներով, բրանք եբ  անց, եցն ,ցն,բարցացնել մոտեցնել վախեցնել արագացնել թռցնել թարմացնել

Բազմապատկական բայերը կազմվում են բազմապատկական ածանցներով կամ բայսկան արմատի կրկնությամբ բազմապատկական ածանցներն են ստ,կոտ,ակոտ,օրինակ մորթել

Մորթոտել ցատկոտել թռչկոտել նստոտել, պատառոտել, բսկտել,կոտրատել,վազել,վազվզել,քաշել,քաշքշել,ծալել,խշալ,խշխշալ։

Կրաորական բայեր կազմող ածանցը կոչվում է կրաորական ածանց է վ, օրինակ  գրել գրվել սիրել պաշտպանվել խոսվել ևայլն։

Մայրենի

1. Առածներում լրացնել թվականները:Ուզողի մեկ երեսն է սև, չուզողի տասը :Յոթը չափիր, մեկը կտրիր:Գիտունին մինն ասա, անգետին հազար ու մինն:Մի ունեցիր հարյուր դահեկան, ունեցիր հարյուր բարեկամ:Տասը մատիցդ որ մեկը կտրես, արյուն դուրս կգա:Մի խելքը լավ է, երկուսը` ավելի լավՀերոսը մի անգամ է մեռնում, վախկոտը` Հազար ու մի :2. Հետևյալ թվականները գրել տառերովա. 69-ԿԹ, 1988-ՌՋՁԸ, 357-ՅԾԷ, 2968-ՍՋԿԸ, 99-ՂԹ, 3-Գ, 10-Ժ:Aybuben3. Ըստ վերը նշված աղյուսակի ` գրիր քո և ձեր ընտանիքի անդամների ծննդյան տարեթվերը:

2007-ՍԷ

1981-ՌՋՁԱ

1982-ՌՋՁԲ

2005-ՍԵ

Հայոց լեզու

193
Սլացող մեգենա- մեգենա որը սլանում է
արևի շուրջը պտտվող մեգենա-մեգենա որը պտտվում է արևի շուրժը
թունելից դուրս եկող գնացք-գնացք որը դուրս է գալիս թունելից։
պատրաստակամորեն հորը մտնող երեխա-երեխա որը պատրաստակամորեն մտնում է հորը։
փոշու ու մրի մեջ աշխատող մարդիկ- մարդիկ որոնք աշխատում եին փոշու ու մրի մեջ։
ընկած գրիչ, մոռացված երգ- գրիչ, որը մընկել է, երգ որը մոռացել են
թիթեռի հետևից ընկած երեխա-երեխա, որը ընկել է թիթեռի հետևից
194
Նրա ապրած երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:
Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելիս հիշում էր իր անապատը, խանձված ավազը:
Կարտոֆիլի արտում ապրած բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝ նոր տարածություններ գրավելու:
Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ապրել հեռու մի դաշտում:
195 Քանի՛ տարի ես ապրում մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները:
Եթե մի երկու ամիս էլ ապրենք այս խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ ապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը։
Այստեղ այստեղ կապրեմ ուրիշ ելք չունեմ:
Դու երկար ես ապրել այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:

196
դիմավոր բայ                                       դերբայ
փակել է փակում եմ մտնում է           մտած
փակեցիր                                         փակած
մտնեիր                                          մտար
փակելիս
մտնելիս
կփակենք
մտիր
պիտի փակենք
մտել էինք
փակել էիր
պիտի մտնի

197

Եռանկյան կողմերը չափելիս տեսա, որ եռանկյան կողմերը հավասար են։
մեքենայով շարժվելիս հանկարծ նկատեցի փողոցի անկյունում կծկվաց շանը։
Մայրիկը երեխայի ժապավենը կապելիս մազերը ցավացրեց։
Տուն մտնելիս շորի ծայրը մնաց դռան արանքում։
Նրան տեսնելիս տղան ճանապարհը փոխեց

203

Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված

Երբ արդեն ամեն ինչ ասված էր, բոլոր պատվերները՝ տրված  մոտեցավ մեքենային:
Վարպետի կառուցած բոլոր կամուրջները մինչև այսօր կան:
Երբ արքայի հրամանով տնկված անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ էլ բաց թողեցին:
Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել քնած գեղեցկուհուն:
Այս կողմերից մի քանի տարի առաջ հեռացած մարդիկ մեր ավանը չեն ճանաչի:
Հեղեղի բերած տուփը ոչ մի կերպ չէր բացվում:

Հ․Թումանյան․Զատկի առիթով

Իմ երեխաներից մինը մի Զատկից առաջ մի գառն ուներ: Ամբողջ օրը գրեթե զբաղված էր նրանով: Տանում էր արածացնում, խոտ էր քաղում նրա համար, ստիպում էր, որ ուտի, ստիպում էր, որ ջուր խմի, մի խոսքով միանգամայն մտերմացել էր հետը:

Եվ անհամբեր սպասում էր, որ Զատիկը պիտի գա, շուտ-շուտ հարցնում էր, թե քանի անգամ պիտի քնենք, որ գա, իր գառանն էլ ասում էր, որ նա էլ ուրախանա, թե Զատիկ պիտի գա:

Զատիկն եկավ. և հենց Զատկի առավոտը գառան մայունը կտրեց մեր տանից: Մորթեցին: Ու երեխան շատ զարմացավ, որ Զատիկն էս է եղել ու Քրիստոսն էլ էսպես…

Զատկի ու Քրիստոսի ամեն տեսակ բացատրությունը նրան ոչ մի բավականություն չտվին և մնաց մի ծանր տպավորության տակ: Ես ստիպված էի՝ Զատկի լավությունը ցույց տալու համար, ձեռքս մեկնել դեպի նոր բացվող ծաղիկներն ու զարթնող բնությունը, իսկ գառան մորթվելու մեղքը գցել Քրիստոսի վրայից ու համոզել, որ դրա հետ ոչ մի կապ չունի:

Եվ ճշմարիտ որ, Զատկի տոնին երբ մարդ կանգնում է ու նայում է Զատիկը տոնող, «Քրիստոս հարյավ» աղաղակող բազմության վրա – զարմանում է:

Ի՞նչ կապ կա էդ օրը և ինչու՞ են մարդիկ ուրախանում և կամ ո՞վ է ուրախանում նրանցից:

Էդ օրը, գրեթե ամեն տան, ով կարող է, պարտավոր է մի գառան մայուն կտրացնել, ճոխ սեղան պատրաստել, շատ ուտել ու շատ խմել և լավ հագնվել: Մի խոսքով՝ արյան, որկրամոլության ու շռայլության օր: Եվ ոչ մի օր աղքատի ու հարստի տարբերությունը էնպես չի շեշտվում, ինչպես էդ օրը:

Մի օր, երբ ամենից շատ ուրախ են քահանաները, որ տենդային եռանդով տնից տուն են վազում շտապով, կիսատ-պռատ մի երկու աղոթք ասելու, որ Քրիստոսի անունով փող առնեն:

Ի՜նչ կա էս ամենի մեջ գեղեցիկ ու գաղափարական: Եվ ահա իմ երեխայի էն վշտի նման մի վիշտ, որ պատմեցի, պաշարում է մարդու: Էս ամենի մեջ ո՞ւր է Քրիստոսն ինքը, ո՞ւր մնաց նրա անսահման սերն ու բարությունը, նրա աստվածային մեղմությունն ու խաղաղությունը, նրա հեզությունն ու անընչասիրությունը…

Եվ դարձյալ նույն պատասխանը, որ նա ոչ մի կապ չունի էս ամենի հետ, նա դեռ հարություն չի առել մարդկանց սրտերում. և միայն մի բան, որ հաստատ է, որ հարություն է առել Զատկին ու հարություն է առնում ամեն զատկի և միշտ դարձնում է Զատիկն էնքան տենչալի ու գեղեցիկ, դարձյալ բնությունն է: Զատիկն է, որ ինչպես մեր Նաղաշ Հովնաթանն է ասում.

 «Վերանա ձըմեռն և գա ամառըն,

Կանաչի խոտըն և ծաղկի ծառն

Տերևախառն…»

Կամ ինչպես մեր հներն էին երգում.

 «Մարտն կուգար ծաղկըներով,

Երկնից հաւերն կարդալով….

Յորժամ հայոց Զատիկըն գայր»:

Իսկ Քրիստոսը – ո՜վ գիտի քանի մարդկանց սրտում է հարություն առել: Անշուշտ շատ քիչ մարդկանց սրտում: Եվ ո՜վ գիտի որտեղ են նրանք, ի՜նչ անկյունում, ի՜նչ զգեստի տակ… ով էլ որ լինեն, ուր էլ որ լինեն – էնտեղ օրհնյալ է հարությունն Քրիստոսի:

Գորտը։Ռ․Ագուտագավա

72174633_725757931273652_30132854893576192_nԵս նստած եմ հին լճակի մոտ, որ լեցուն է գորտերով: Լճակի եզրերին խիտ աճել են որձախոտն ու շաքարեղեգը: Ափին՝ շաքարեղեգի և որձախոտի վրա հակված, քամու տակ հաճելի շրշում են բարձրիկ ուռիները: Իսկ դրանց գլխավերևում` ամառային կապույտ երկինքն է, այնտեղ շողշողում են, հանց ապակու բեկորներ, ժանյակավոր ամպերը: Եվ այդ ամենի արտացոլանքը լճակում շատ ավելի գեղեցիկ տեսք ունի, քան իրականության մեջ: Լճակում ապրող գորտերը ողջ օրն անձանձիր կռկռում են` կըռ, կըռ: Բայց իրականում գորտերի միջև կատաղի վեճեր են տեղի ունենում: Սխալ կլիներ պնդելը, թե գորտերը խոսում էին միայն Եզովպոսի ժամանակներում: Գորտերից մեկը շաքարեղեգի տերևներից մեկի վրա տեղավորված և իրեն համալսարանական պրոֆեսոր երևակայելով՝ հայտարարեց.
— Ինչի՞ համար գոյություն ունի ջուրը: Այն բանի համար, որ մենք` գորտերս, կարողանանք լողալ: Ինչի՞ համար գոյություն ունեն միջատները: Այն բանի համար, որ մենք կարողանանք նրանցով սնվել:
— Ճիշտ է, ճիշտ է,- գոչում էին լճակում նստած գորտերը: Լճակի ողջ մակերեսը, որում արտացոլվում էին երկինքը, խոտը և ծառերը, համարյա ամբողջովին լցված էր գորտերով, և այդ պատճառով նրանց հավանության բացականչությունները բավական ազդեցիկ էին հնչում:
Այդ պահին զարթնեց ուռենու բնի մոտ քնած օձը, ում արթնացրել էր տաղտկալի կռկռոցը: Գլուխը բարձրացնելով, նա նայեց լճակի կողմը և քնատ թուքը կլլեց:
— Ինչի՞ համար գոյություն ունի երկիրը: Այն բանի համար, որ նրա վրա աճեն ծառերն ու խոտը: Որպեսզի ստվեր ստեղծեն մեզ համար՝ գորտերիս: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկիրը գոյություն ունի մեզ համար` գորտերիս:
— Ճիշտ է, ճիշտ է:
Երկրորդ անգամ լսելով հավանության բացականչությունները, օձը մտրակի պես պրկվեց: Նա անաղմուկ սողաց դեպի շաքարեղեգը, և սև աչքերը փայփլացնելով՝ սկսեց ուշադիր զննել, թե ինչ է տեղի ունենում լճակում:Շաքարեղեգի տերևի վրա բազմած գորտը, առաջվա պես իր վիթխարի բերանը լայն բաց արած, հռետորություն էր անում.
— Ինչի՞ համար գոյություն ունի երկինքը: Այն բանի համար, որ նրանից կախված լինի արևը: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկինքը գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, և ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, անհերքելի է այն փաստը, որ ողջ տիեզերքը գոյություն ունի մեզ համար: Բացատրելով ձեզ այդ փաստը, ես դրա հետ մեկտեղ՝ կկամենայի շնորհակալ լինել Ամենազորին այն բանի համար, որ տիեզերքը նա ստեղծել է մեզ համար` գորտերիս:
Հայացքը երկինք ուղղելով և մոլեգին աչքերը պտտեցնելով, գորտը դարձյալ լայն բաց արեց իր վիթխարի բերանն ու ազդարարեց.
— Թող սուրբ լինի անունը քո, տեր…
Չհասցրեց նա ավարտել, երբ առ նա սուրաց օձի գլուխը, և պերճախոս գորտը հայտնվեց օձի երախում:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Սարսափելի է, կըռ, կըռ:
Մինչ լճակի ցնցված բնակիչները ճչում էին, օձը հանգիստ կուլ տվեց գորտին և թաքնվեց շաքարեղեգի մացառուտներում: Այդժամ մի այնպիսի իրարանցում սկսվեց, որ դեռևս երկրի երեսին չէր տեսնվել, համենայն դեպս, այն ժամանակվանից, ինչ գոյություն ուներ այս լճակը: Ես ինքս լսեցի, թե ինչպես մի գորտ արտասվաթոր հարցնում էր.
— Եվ ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Իսկ օձն ինչպե՞ս: Օ՞ձն էլ մեզ համար գոյություն ունի:
— Միանգամայն ճիշտ է: Օձն էլ գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս, թե չէ մենք անսահմանորեն կբազմանայինք: Իսկ եթե մենք այդքան բազմանանք, ապա նեղվածք կլիներ լճակում` մեր աշխարհում: Ահա թե ինչու են սողում օձերը, որպեսզի ուտեն մեզ՝ գորտերիս: Պետք է ելնել այն բանից, որ կերված գորտը զոհ է՝ մեծամասնության երջանկության համար մատուցված: Դու լիովին ճիշտ ես: Օձերն էլ գոյություն ունեն մեզ համար` գորտերիս: Ամեն բան աշխարհում, ամենայն ինչ առանց բացառության, գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Թող սուրբ լինի անունը քո, Տեր:
Դա իմ լսած պատասխանն էր տարեց մի գորտից:

 

Մայրենի

 

164. Տեքստի ածականներն ըստ անհրածեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ
գերադրական աստիճանի (օգտվի՛ր ավելի առավել, պակաս,նվազ, ամենից բառերից ու
ամենա-, (ա) գույն մասնիկներից):
Գիտությանը հայտնի շնաձկների 250 տեսակներից խոշորը ամենախոշորը կետաշնաձուկն է, որը կարող է
մինչև 15 մ երկարություն ունենալ: Սպիտակ վիթխարի շնաձուկը  ավելի փոքր է, կարող է ունենալ
մինչև 11 մ երկարություն: Բայց դրա փոխարեն նա   ավելի սարսափելի է: Երրորդ
համաշխարհային պատերազմի ժամանակ շնաձկերի դեմ պայքարի  ամենաարդյունավետ
միջոցներ բացահայտելու համար քիմիական ավելի քան 70 միացություն փորձարկվեց:
Ամենաարդյունավետը քացախաթթվային պղինձ պարունակող միացությունն էր. դրանով
թունավորված շնաձուկն էլ չի հետաքրքրվում կերով: Բայց ատլանտյան շնաձկների վրա փոձարկված միջոցները ավելի արդյունավետ եղան խաղաղօվկիանոսյան տեսակների դեմ
օգտագործելիս (շնաձկների մի քանի տեսակների վրա դրանք ընդհանրապես ոչ մի
ազդեցություն չունեցան):
165. Տեքստի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ
գերադրական աստիճանի: Ընդգծի՛ր այն ածականները, որոնք համեմատության աստիճան
չեն կարող ունենալ:

Էլեկտրական օձաձուկը էլեկտրականության կենդանի կրողներից հայտնին է, բայց կան էլի
500 ձկնատեսակներ, որոնք ունեն այդ հատկությունը, թեև զգալի չափով: Էլեկտրական
պարպման միջոցով այդ ձկները խլացնում են որսը և ահաբեկում ավելի վտանգավոր
գիշատիչներին: Էլեկտրական պարպման հարվածային ուժը կախված է օձաձկան
չափերից:Ամենաերկարը հարավամերիկյան օձաձկներն են, որոնք ունեն գրեթե երեք մետրանոց
երկարություն:
168. Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:
Աշխարհում մոտ հազար երեք հարյուր ժողովուրդ(ժողովուրդ) կա: Այդ հազարերեք հարյուր ժողովուրդները
(ժողովուրդ) խոսում են մոտ երեք հազար լեզվով: Կան լեզուներ, որոնցով տարբեր
ժողովուրդներ են խոսում: Օրինակ, Անգլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Նոր
Զելանդիայի քաղաքացիները հիմնականում անգլերեն են խոսում, Լատինական
Ամերիկայի բնակչության մեծ մասը, բացառությամբ բրազիլացիների, իսպաներեն է
խոսում: Սակայն ավելի հաճախ հակառակն է լինում. մի երկրի ժողովուրդը մի
քանի լեզուներով(լեզու) է խոսում: Սուդանում, օրինակ, հարյուր տասնյոթ լեզու է գործածվել (գործածվել):
Կոնգոյում հինգ հարյուր լեզու (լեզու) կա: Դաղստանում մոտ մեկ միլիոն մարդ է բնակվել(բնակվել), և
այդտեղի մեկ միլիոն բնակիչները խոսել են  (խոսել) ավելի քան վաթսուն լեզվով:

Ստեղծագործական աշխատանք

Կուզեի, որ

Ես կուզեի որ օվ մահացել է երկրորդ կյանք ունենան, Բայց միյան լավ մարդիք ոչ թե նրանք, որ գողություն են արել։Ես նաև կուզեի, որ այս աշխարհում աղքատ մարդ չլիներ որ ով ինչ ուզեր դառնար։Կուզեի, որ արդար ընկերանան ոչ թե թողի համար։Կուզեի, որ ով, որ հարուստ դառնա չմոռանա իր ծնողների մասին։Կուզեի, որ ցեղասպանություն և կռիվներ չլինեին ամբողջ աշխարհը խաղաղ ապրեին։